Ծրագրի մասին

Ողջի գետի հունի եվ ափապաշտպան կառուցվածքների համալիր բարեկարգման նախագիծ

Ողջի գետի հունի եվ ափապաշտպան կառուցվածքների համալիր բարեկարգման նախագիծ




Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում մշակվել է Ողջի գետի շուրջ 886մ երկարությամբ հատվածի վերականգնման և հարակից ենթակառուցվածքների բարեկարգման նախագիծը։ Նախատեսվել են գետի հունի մաքրման, հատակի նախագծային նիշերի ապահովման՝ հանույթի և լիցքի աշխատանքներ, նոր ափապաշտպան հենապատերի կառուցում և առկա հենապատերի վերանորոգում, 14 ջրթափերի և ձկնուղիների կառուցում։ Նախագծվել են նաև հետիոտնային կամուրջների և բազրիքների վերանորոգման, լուսավորության համակարգի տեղադրման, սպասարկման տեխնիկայի համար թեքահարթակների կառուցման և առկա ինժեներական ցանցերի վերատեղադրման աշխատանքներ։

Մշակվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որն անցել է բնապահպանական փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն։

Մանրամասներ

Ֆինանսավորող
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամ
Պատվիրատու
Կապանի համայնքապետարան
Համակատարող
--
Երկիր
Հայաստան
Տարեթիվ
Հոկտեմբեր, 2025թ. – Ապրիլ, 2026թ.
Ծառայություն
Նախնական և աշխատանքային նախագծերի մշակում
Լրացուցիչ Տեղեկություններ
Վերադառնալ Ծրագրերի Ցանկին