Ոլորտ

Some short text goes here about this section:

Ջրամատակարարում

Ջրամատակարարում

Բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի ուսումնասիրում, գույքագրում, արատորոշում, գնահատում, արդյունքների վերլուծություն և համակարգերի բարելավման ու զարգացման ծրագրերի մշակում:

Ջրամատակարարման համակարգերի նախագծում, այդ թվում․

  • ջրընդունիչ կառուցվածքներ,
  • ջրի մաքրման կայաններ,
  • ջրատար խողովակաշարեր և կառուցվածքներ,
  • պոմպակայաններ և քլորակայաններ,
  • օրվա կարգավորման ջրամբարներ,
  • ներքաղաքային բաշխիչ ցանց (հիդրավլիկական մոդելավորում, գոտիավորում, վերակառուցում) և այլ:

Ջրամատակարարման համակարգերի քարտեզագրում, տվյալների թվային բազայի ստեղծում:

Ջրամատակարարման համակարգերը շահագործող ծառայությունների գործունեության վերլուծություն և բարելավման խորհրդատվություն, կարողությունների հզորացում:

Ավտոմատացված կառավարման համակարգերի մշակում:

Խմելու ջրի մաքրման նոր, այդ թվում նաև բնահեն, տեխնոլոգիանների կիրառմանն ուղղված գիտահետազոտական գործունեություն:


Ջրահեռացում, կեղտաջրերի հեռացում և մաքրում

Ջրահեռացում, կեղտաջրերի հեռացում և մաքրում

Ջրահեռացման համակարգերի, կեղտաջրի մաքրման կայանների և տեխնոլոգիական կառուցվածքների ուսումնասիրություն, գույքագրում, արատորոշում, գնահատում, արդյունքների վերլուծություն, վերակառուցման, բարելավման ու զարգացման ծրագրերի մշակում:

Ջրահեռացման համակարգերի և կեղտաջրի մաքրման կայանների նախագծում, այդ թվում․

  • ջրահեռացման խողովակաշարեր և կոլեկտորներ,
  • համակարգի հիդրավլիկական մոդելավորում,
  • պոմպակայաններ,
  • դասական տեխնոլոգիաներով գործող կեղտաջրի մաքրման կայաններ,
  • բնահեն տեխնոլոգիաներով գործող կեղտաջրի մաքրման կայաններ (վետլանդներ, կենսաբանական լճակներ, հիբրիդային տեխնոլոգիաներ)

Ջրահեռացման համակարգերի քարտեզագրում, տվյալների թվային բազայի ստեղծում:

Ջրահեռացման համակարգերը շահագործող ծառայությունների գործունեության վերլուծություն և բարելավման խորհրդատվություն, կարողությունների հզորացում:

Արտադրական և կենցաղային կեղտաջրերի մաքրման նոր տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված գիտահետազոտական գործունեություն:


Ոռոգում

Ոռոգում

Ոռոգման համակարգերի ուսումնասիրում, գույքագրում, արատորոշում, գնահատում, արդյունքների վերլուծություն, վերակառուցման ու բարելավման ծրագրերի մշակում:

Ոռոգման համակարգերի նախագծում, այդ թվում․

  • մակերևույթային ջրընդունիչ կառուցվածքներ,
  • ջրանցքներ և ջրատար խողովակաշարեր, անհրաժեշտ կառուցվածքներ, պոմպակայաններ, խորքային հորեր,
  • ջրաչափական հանգույցներ,
  • ոռոգման միջտնտեսային և ներտնտեսային ցանցեր (հիդրավլիկական մոդելավորում, գոտիավորում, արդիականացում, նորագույն տեխնոլոգիաներով հագեցում),
  • ավտոմատացված կառավարման համակարգեր:

Ոռոգման համակարգերի քարտեզագրում, տվյալների թվային բազայի ստեղծում:

Ոռոգման համակարգերը շահագործող ծառայությունների գործունեության վերլուծություն և բարելավման խորհրդատվություն, կարողությունների հզորացում:


Water Resources Management

Water Resources Management

Կոշտ թափոնների կառավարում

Կոշտ թափոնների կառավարում

Կոշտ թափոնների հեռացման և մշակման համակարգերի ուսումնասիրություն, գույքագրում, գնահատում, արդյունքների վերլուծություն, վերակառուցման ու բարելավման ծրագրերի մշակում:

Կոշտ թափոնների հեռացման և մշակման համակարգերի նախագծում։

Աղբահանության և աղբամշակման շահագործող ծառայությունների գործունեության վերլուծություն և բարելավման խորհրդատվություն, կարողությունների հզորացում:


Բնապահպանություն

Բնապահպանություն

Շրջակա միջավայրի նախնական ուսումնասիրություն:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
Շրջակա միջավայրի կառավարման և մոնիտորինգի պլանի մշակում:
Շինարարական աշխատանքների բնապահպանական հսկողություն:
Սոցիալական և գենդերային ուսումնասիրություններ և հասարակության իրազեկում:
Շահագրգիռ կողմերի ներգրավում։